ԼՐԱՀՈՍ
14 Nov 2024

«Հայկական պետության լուծարման արարը արագացվել է»․ Մարտիրոսյան

«Հայկական պետության լուծարման արարը արագացվել է»․ Մարտիրոսյան

«Հայկական պետության լուծարման արարը արագացվել է, հենց այնպես, ինչպես արագացվել է Ուկրաինային վերջին պահին ուլտրալիբերալ արևմուտքի կողմից շտապ տրվող ֆինանսական փաթեթը, քանի դեռ Թրամփը չի ստանձնել ԱՄՆ նախագահի պաշտոնը:

Փաշինյանի իշխանության ամրության, նրա խաղաղության կոնցեպտի անայլընտրանքի, նրա «թիմի» իրեն հավատարմության, ՀՀ ուժայինների անվերապահ աջակցության, արտաքին և ներքին լեգիտիմության մասին դատողությունները, որքան սխալ ու փուչ են, նույնքան էլ սնանկ ու միֆական: Դա ամենից լավ գիտի հենց Փաշինյանը:

Չգիտեմ այդ փուչ ու սնանկ երևույթների իբր ամրության հավաստմամբ ու ապացուցմամբ բացի իշխանականներից ինչու են նաև հակափաշինյանական որոշ ուժեր գիտակից/անգիտակից զբաղվում: Չնայած գիտեմ ինչու, բայց այն, որ դա իր բնույթով հայկական պետության լուծարմանն ուղղված գործողությունների առումով ազատ դաշտում գործելու արդյունք է՝ ևս փաստ է:

Վստահաբար սուպերբյուրոկրատացած և ներքին մրցակցության մեջ գտնվող այլևս ոչ չքավոր նախկին անապագա քաղ.չքավորները այլևս կորցնելու շատ բան ունեն և վաղուց արդեն մտածում են «անդունդի դիմաց կամ Փաշինյանը կամ իրենք» ընտրության պարադիգմով և սա ոչ միայն առերևույթ է, այլ նաև իրողություն է դառնում և դառնալու, երբ անջատվեն ֆինանսական հոսքերը:

Երկրում կա մեկ հարց և մեկ պնդում:

Հարցը՝ «Սա ե՞րբ ա գնում»:

Պնդումը՝ «Սա լավ էլ պինդ նստածա»:

Սան գիտի, որ գնալու հետհաշվարկը տված է, իսկ մնալու ակնկալիքով վարժությունները մեկը մյուսի հետևից ձախողվում են դեռ մեկնարկ չտված:

Սան լավ գիտի, որ ոչ թե պինդ է նստած այլ իր իսկ ձեռամբ պատրաստված «ռումբի» վրա է նստած ու վախենում է, որ ֆիթիլը առանց զգուշացնելու են վառելու և դա է քաղաքականության օրգանիկան : Չկա իշխանություն չզիջող կամ չհեռացող: Խնդիրն այն է, թե ինչ է մնում հեռանալուց հետո ու ինչ մեծ վախեր է դա առաջացնում հեռացողի մոտ:Հեռացողը դա ավելի լավ գիտի քան իբր հեռացնողները: Իսկ իրական հեռացնողները նույնն են:

#Համբերատարը ուժի մեջ է:

#Քաղաքականությունն էլ զուտ զբաղմունք չէ»։

 

Վլադիմիր Մարտիրոսյան