Իլհամ Ալիևի կատաղությունը խաթարում է ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը. POLITICO
ԵՄ-ը զգուշացնում է, որ Իլհամ Ալիևի մարտական հռետորաբանությունը խաթարում է Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի բանակցությունները։ «Ադրբեջանցի ավտոկրատը բացել է այս տարվա կլիմայի գլոբալ համաժողովը, որը հայտնի է որպես COP29, արևմտյան «երեսպաշտության» դեմ կատաղությամբ: Երկու օր անց նա քննադատություններ թափեց Ֆրանսիայի և Նիդեռլանդների վրա՝ իր բնորոշմամբ, «բռնաճնշումների» և շարունակվող գաղութային կառավարման համար:
Մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի կլիմայի բարձրաստիճան պաշտոնյան չեղարկել է իր այցը Բաքու» ,- գրել է POLITICO-ն: Ինչպես ընդգծվել է, ուղղակի հարձակումները, որոնք խիստ անսովոր են ՄԱԿ-ի կլիմայի շուրջ բանակցությունների երեք տասնամյակի պատմության մեջ, ստիպել են արտաքին հարաբերությունների բարձրաստիճան պաշտոնյաներին կասկածի տակ դնել, թե արդյո՞ք նավթային պետության նախագահը հավատարիմ է 200 երկրներին կոնսենսուս գտնելու նուրբ արվեստին:Ալիևի խոսքերը հաջորդել են նրա վիճահարույց բացման ելույթին, որտեղ նա նաև հանածո վառելիքը ներկայացրել է որպես «Աստծո պարգև»: Նա նաև օգտագործում է գագաթնաժողովը գազային գործարքներ կնքելու համար:
Աղբյուրը՝ ABC MEDIA