ԼՐԱՀՈՍ
15 Nov 2024

«Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել»․Վրթանեսյան

«Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել»․Վրթանեսյան

««Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»-ասել է դեսպանը։

Այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների որևէ հայտարարություն չեմ տեսել։

Փաստորեն, ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։

Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։

Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին...»

Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ
Կարեն Վրթանեսյան