ԼՐԱՀՈՍ
07 Jan 2025
«Աշխատում ենք Իրանի սառեցված ակտիվները բացելու ուղղությամբ». Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, մեկնաբանելով Իրանի սառեցված ակտիվների բացմանն ուղղված դիվանագիտական ապարատի վերջին գործողությունները, հայտարարել է, որ սառեցված միջոցների հարցը մշտապես գտնվում է ԱԳՆ-ի և համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում․ գրում է Irna գործակալությունը։
«Գումարների մի մասն ազատվել է ներդրված ջանքերի շնորհիվ, մյուս մասը դեռ սառեցված է։ Մեզ անհրաժեշտ են շարունակական հանդիպումներ, ուսումնասիրություններ և նոր նախաձեռնություններ այս ոլորտում»,- ընդգծել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
ABC MEDIA -ն է փոխանցում