ԼՐԱՀՈՍ
25 Feb 2025

Մակրոնը Սպիտակ տանը երկու անգամ հայտվել է անհարմար իրավիճակում

Մակրոնը Սպիտակ տանը երկու անգամ հայտվել է անհարմար իրավիճակում

Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը միմյանց ձեռք են սեղմել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը, վատ իրավիճակում դնելով իր ֆրանսիացի գործընկերոջը, նրան չի դիմավորել Սպիտակ տուն ժամանելուն պես․ գրում է  The Independent–ը։

Ֆրանսիայի նախագահին մեքենայից դուրս գալուն պես դիմավորել է Սպիտակ տան արարողակարգի ղեկավարի պաշտոնակատար Աբիգեյլ Ջոնսը, որից հետո նոր՝ ԱՄՆ նախագահը։ Մակրոնը ժամանել էր Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահի հետ ուկրաինական հակամարտության ավարտը և Եվրոպայի հետ ԱՄՆ–ի հարաբերությունների ապագան քննարկելու համար։

Ֆրանսիայի նախագահն ԱՄՆ այցի ժամանակ հայտնվել է մեկ այլ անհարմար իրավիճակում։ Համացանցում տարածված լուսանկարներից երևում է, որ Օվալաձև գրասենյակում Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման երրորդ տարելիցին նվիրված G7-ի առաջնորդների հետ տեսակապի ժամանակ Ֆրանսիայի նախագահը նստած է Թրամփի գրասեղանի անկյունում, մինչդեռ Թրամփը նստած էր մեջտեղում․ գրում է Daily Mail–ը։

Ըստ Սպիտակ տան դիվանագիտական արարողակարգի՝ ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը անձամբ ողջունի այցելող պետության ղեկավարին: Եթե այլ երկրի ղեկավարին գործող ԱՄՆ նախագահի փոխարեն նախ դիմավորում է ավելի ցածրաստիճան պաշտոնյա, դա կարող էր ընկալվել որպես անարգանք, հատկապես, երբ այցը պաշտոնական է: Սակայն, նման դեպքերում պետք է հաշվի առնվեն մի շարք հանգամանքներ։ Երբեմն ընդունող նախագահը կարող է ունենալ նաև այլ պարտավորություններ, որոնք կխանգարեն նրան անմիջապես դիմավորել այցելող առաջնորդին:

Աղբյուրը՝ ABCmedia