ԼՐԱՀՈՍ
24 Feb 2025

Աշոտյանը դատարան էր բերել բանտված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը

Աշոտյանը դատարան էր բերել բանտված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստն էր։ Արմեն Աշոտյանը դատարանի դահլիճ էր բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը։

 

Ըստ փաստաբան Տիգրան Աթանեսյանի՝ «հերթական անդեմ, անգույն նիստն էր՝ ոչ մի բանի վերաբերյալ»։

 

Լրագրողների հետ զրույցում Աշոտյանը նշեց․ «Փաշինյանին հնարավոր է հեռացնել ամեն պահի, ցանկալի է ոչ թե դրսից, այլ ներսից հեռացնեն»։

 

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ «Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է»։

 

Հավելենք, որ դատարանը թույլատրեց Աշոտյանին գնալ նոտարական գրասենյակ և կարգավորել ժառանգության հարցերը։