ԼՐԱՀՈՍ
24 Feb 2025

«Ռուսաստանը առայժմ նախադրյալներ չի տեսնում Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու համար»․ Պեսկով

«Ռուսաստանը առայժմ նախադրյալներ չի տեսնում Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու համար»․ Պեսկով

Ռուսաստանը առայժմ նախադրյալներ չի տեսնում Եվրոպայի հետ երկխոսությունը վերսկսելու համար․ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների 16-րդ փաթեթի ներդրման ֆոնին  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС գործակալությունը։

 

«Եվրոպացիները շարունակում են  պատժամիջոցների իրենց քաղաքականությունը, շարունակում են պնդումները, թե «անհրաժեշտ է» պատերազմը շարունակել։  Այս համոզմունքը լիովին հակասում է ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղիներ փնտրելու գործընթացին, ինչով մենք այժմ զբաղված ենք ամերիկացիների հետ»,- ասել է Պեսկովը։

 

Աղբյուրը՝ ABC MEDIA