ԼՐԱՀՈՍ
07 Jan 2025
«Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի»․ Ալիև

Եթե Երևանին խաղաղության պայմանագիր պետք չէ, ապա Բաքվին էլ դա հարկավոր չէ։ Մենք կարող ենք ապրել առանց խաղաղության պայմանագրի։ Այս մասին տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերին, նշելով․«Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Համենայն դեպս, մենք այդպես ենք առաջարկել»։
Աղբյուրը՝ Yerkir.am