ԼՐԱՀՈՍ
08 Jan 2025
«Ալիևը վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն»․ Գեղամյան
«Թշնամական Ադրբեջան պետության նախագահ Ալիևի երեկվա ծավալուն ելույթին արդեն հավանաբար ծանոթ եք (եթե ոչ, ապա մեզ վերաբերող հիմնական մասերն այստեղ կան)։
Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ չեն Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը որպես պետություն և առավել ևս՝ նրա հետ խաղաղ ապրել։
Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։
Այլընտրանքը՝ ուժեղ բանակով, զինված ու տեխնոլոգիապես զարգացող պետությունն է, որը կառավարում են լավագույն կադրերը, ոչ թե ձվածեղի սիրահարները»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան