ԼՐԱՀՈՍ
17 Jan 2025
«Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը»․Փեզեշքիան

Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Ես և մեր գերագույն առաջնորդը կարծում ենք, որ մեր տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի երկրների միջև պայմանավորվածությունների միջոցով»,- ասել է Փեզեշքիան։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և համապարփակ բնույթ են կրում։ Իրանական կողմը մտադիր է շարունակել սերտ երկխոսությունը։
ABC MEDIA -ն է փոխանցում