ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
01 Feb 2017

Կեղծ փորձագետները

Այսօր լրատվամիջոցների միջոցով ամենատարբեր ոլորտի փորձագետներ հանրության հետ կիսվում են իրենց կարծիքներով ու դիտարկումներով: Հաճախ որոշ անձինք ներկայանում են որպես փորձագետներ, սակայն որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ նրանք ամենևին էլ փորձագետներ չեն:


Այսօր լրատվամիջոցների միջոցով ամենատարբեր ոլորտի փորձագետներ հանրության հետ կիսվում են իրենց կարծիքներով ու դիտարկումներով: Հաճախ որոշ անձինք ներկայանում են որպես փորձագետներ, սակայն որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ նրանք ամենևին էլ փորձագետներ չեն: Ադրբեջանում, օրինակ՝ աճեցնում են փորձագետների, որոնք հետագայում կաշխատեն հայաստանյան լսարանի վրա, և որոշ ժամանակ անց կարելի տեսնել նրանց հայկական մամուլում: Իրականում, եթե որևէ մեկը ներկայանում է որպես փորձագետ, դա դեռ ոչինչ չի նշանակում: