ԼՐԱՀՈՍ
21 Jan 2025
«Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկերն է»․ Լավրով

ՌԴ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները. այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը մեր բնական ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։ Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության ավանդույթները ամրապնդվեն և զարգանան»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, թե Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում, ընդգծելով, որ առևտրաշրջանառությունը հասնում է ռեկորդային թվերի։
«Անցած տարվա ընթացքում այն հասել է շուրջ 12 մլրդ դոլարի»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
ABC MEDIA -ն է փոխանցում