ԼՐԱՀՈՍ
22 Jan 2025

«2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել»․ Գեղամյան

«2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել»․ Գեղամյան

«Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու են մեծածավալ թուրք-ադրբեջանական զորավարժություններ։

Այդ զորավարժությունները թեև պլանային են, բայց ունեն երկու առանձնահատկություն.

1. վարժանքները պետք է օգնեն մշակել հատուկ ձմեռային (ցրտաշունչ) և դժվարմատչելի պայմաններում մարտական գործողությունները

2. ադրբեջանցիները մանսակցում են 404-րդ հատուկ նշանակության ջոկատի բրիգադով, ինչպես նաև նույն Նախիջևանի 215-րդ բրիգադի զինվորական անձնակազմով։

Կարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը։

2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել։ Ոչ մի հատ։

Երբ նորից ունենք ազգային կառավարություն, անվտանգության հարցերը ու զորավարժությունների անցկացումը պետք է լինեն առաջնային գործ»։

 

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան