«Իրանը միշտ աջակցել է մարդկանց իրավունքներին և ինքնորոշմանը»․ Զարիֆ
Իրանի նախագահի՝ ռազմավարական հարցերով խորհրդական Մոհամմադ Ջավադ Զարիֆը Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսակն ֆորումի շրջանակներում հարցազրույց է տվել հայտնի քաղաքագետ, լրագրող Ֆարիիդ Զաքարիային։ Նա անդրարդրձել է Գազայում պատերազմին։ Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը դեռ Գազայում է։ «Իսրայելի Նեթանյահուն չի հասել իր նպատակին՝ քնդելու ՀԱՄԱՍ-ը։ Իսրայելը ստիպված էր գնալ ժամանակավոր հրադադարի, որը հուսով եմ կստանա մշտական բնույթ՝ հանուն 50 000 մարդու, ովքեր ենթարկվել են ցեղասպանության Իսրայելի կողմից: Սակայն դիմադրությունը չի հեռացել։ Սա ոչ չթ իսրայելա-պաղեստինյան հարց է, այլ՝ իսրայելա-իրանական», – նշել է Զարիֆը։ Հետ գնալով 1982 թ-ից մինչև 2023,2024թթ, դիվանագետը նշել է․ «Ցույց տվեք ինձ մի դեպք, երբ դիմադրությունը գործել է ի շահ Իրանի։ Նրանք աշխատել են իրենց պատճառներով։ Նրանք երբեք չեն կտարաել մեր պատվերները»։
Զարիֆի խոսքով՝ Իրանն աջակցում է մարդկանց իրավունքներին։ «Եթե դուք ցանկանում եք լուծել Պաղեստինի հարցը, դուք պետք է նայեք ոչ թե Իրանին, Դուք պետք է նայեք պաղեստինյան հարցին», – ընդգծել է պաշտոնյան։
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Իրանն այժմ ավելի թույլ դիրքերում չէ, հատկապես Ասադի ռեժիմի անկումից և ավելի թուլացած Հեզբոլահի ֆոնին, Զարիֆը նշել է, որ երբ Իրանը պայքարում էր Իրաքի դեմ, չուներ օդային պաշտպանություն, չուներ նույնիսկ զենքեր։ Մինչ եվրոպական երկրները, ԱՄՆ-ն, այն ժամանակվա Սովետական Միությունը և Չինաստանն ամենատարբեր զենքերով զինում էին Իրաքին, Իրանը չուներ ոչ մի զենք, սակայն դիմակայեց 8 տարի և չզիջեց իր տարածքը։ Ինչ վերաբերում է օդային պաշտպանության ջախջախմանը, ապա Զարիֆը նշել է, որ այո,՛ Իրանը տուժել է, սակայն դա չի նշանակում, որ կորցրել է իր օդային պաշտպանությունը։ Բացի այդ՝ երկիրը պայքարել է շատ հզոր սարքավորված երկրի դեմ 8 տարի, մինչ ոչ ոք ոչինչ չի տվել Իրանին։ Այն չի կորցրել իր տարածքներից, մի բան, որը տեղի չէր ունեցել 220 տարի։ «Այժմ ես Ձեզ հարցնում եմ, ցույց տվեք ինձ մի դեպ, երբ այս խմբերը, որոնք հեգնաբար անվանվումում են իրանական պրոքսիներ, գործել են ի շահ Իրանի։ Ի՞նչ են անում նրանք մեզ ուժեղացնելու համար»։
Զարիֆը նշել է, որ ինքը հավատում է ոչ թե նյութական հզորությանը, այլ՝ գաղափարականին։ Իրանը փաստացի կարող է մարդկանց հանել փողոց աշխարհի շատ վայրերում՝ Հեզբոլահի հետ, թե՝ առանց դրա։ «Մենք դեռ ունենք այդ հզորությունը, մենք դեռ կարող ենք շարժել մարդկանց, ոգեշնչել նրանց, ինչ մենք անում էինք հեղափոխության սկզբում։ Մեզ համար հիմա առաջ գնալու ժամանակն է։ Մենք մեր շրջապատին նայել ենք որպե սպառնալիք մեր պատմության պատճառով։ Սակայն ժամանակի ընթացքում մենք ապացուցել ենք, որ մենք կուլ տալու հեշտ սնունդ չենք։ Այժմ մենք պետք է շարժվենք որ չէ ելնելով սպառնալիքներից, այլ՝ հնարավորություններից», – ընդգծել է իրանցի դիվանագետը։
Խոսելով միջուկային ծրագրի մասին՝ Զարիֆը նշել է, ոչ դա Իրանի ծրագիրը չէ։ Միջուկային զենքեր ստեղծվում են գաղտնի լաբարատորիաներում, որոնք միջազգային տեսուչների դիտակետում չեն։ Իրանը չի ներկայացնում վտանգ անվտանգությանը, մարդիկ ցանկանում են շրջանակել Իրանին որպես անվտանգությանը սպառնալիք։ Իրանաֆոբիան, իսլամաֆոբիան գործիքներ են իրականացնելու ծրագրեր, ինչպիսին ցեղասպանությունն է Գազայում՝ պնդելով, որ դա արվում է Իրանի դեմ։ Սակայն այն արվում է Գազայում երեխաների դեմ։
Խոսելով այն մասին, որ Թրամփի նախագահությունը կարող է որոշակի հնարավորություններ ստեղծել Իրանի հետ հարաբերություններում, Զարիֆը նշել է, որ հույս կա, որ մարդիկ միշտ կընտրել ռացիոնալությունը։ «Ես հույս ունեմ, որ այս անգամ Թրամփ 2-ը ավելի լուրջ կլինի, ավելի կենտրոնացած, ավելի , իրատեսական։ Թրամփը նշել է, որ նա ոչինչ չի անելու այլ երկրի համար», – նշել է Զարիֆը։
Լրագրողի ակնարկին, որ այժմ նոր խոսակցություններ կան, թե Իրանին հնարավոր է թույլ տան իրականացնել նոր միջուկային ծրագիր, սակայն երկիրը պետք է դադարի իր պրոքսիների ֆինանասավորումը, Զարիֆը պատասխանել է, որ Իրանը չունի պրոքսիներ։ Զարիֆը ընդգծել է, որ Իրանը լավ հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի, ԱԷՄ-ի հետ։ Նա նշել է, որ Իրանը փորձում է արաբական երկրների հետ բարեկամություն անել՝ «բարեկամություն՝ թշնամության փոխարեն»։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Պաղեստինի հարցում միակ լուծումը կենսունակ Պաղեստինյան պետությունն է։ «Իրանը միշտ աջակցել է մարդկանց իրավունքներին, ինքնորոշմանը, սակայն աջակցությունը չի ստեղծում պայքար։ Կա պայքար, դիմադրություն, քանի որ կա ագրեսիա, օկուպացիա, մարդկանց իրավունքների ոտնահարում», – նշել է Զարիֆը:
ABC MEDIA -ն է փոխանցում