ԼՐԱՀՈՍ
23 Jan 2025
«Մարդիկ հեռանում են համակարգից անտանելի վատ աշխատանքային պայմանների պատճառով». Վարդուհի Սարգսյան

«Սիրելի՛ հայրենակիցներ, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ իրավապահ մարմիններից չափազանց մեծ կադրային արտահոսք կա, որն ուղիղ ազդեցություն ունի ձեր կյանքի որակի վրա: Երբ դուք բողոքում եք, որ ձեր նկատմամբ հանցագործություն է տեղի ունեցել կամ որ դուք տուժող եք տարիներով և որևէ արդյունք չկա՝ դա հենց կադրերի և հատկապես պրոֆեսիոնալների պակասի հետևանք է:
Մարդիկ հեռանում են համակարգից անտանելի վատ աշխատանքային պայմանների, ապօրինի կամ անգրագետ իրավական հանձնարարությունների պատճառով:
Որքան համակարգը թուլանա այնքան մեծ աճ է ունենալու հանցավորությունը՝ ի դժբախտություն մեզ բոլորիս»։
Փաստաբան Վարդուհի Սարգսյան