ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
04 Feb 2017

Գաղտնաբառեր

Գաղտնաբառը մեր անձնական անվտանգության հարցում ամենակարևոր գործոններից մեկն է: Գաղտնաբառի վերաբերյալ գոյություն ունեն մի քանի հստակ սկզբունքներ, և եթե մենք դրանց պարբերաբար հետևենք, մեր հաշիվները քիչ թե շատ պաշտպանված կլինեն:


Գաղտնաբառը մեր անձնական անվտանգության հարցում ամենակարևոր գործոններից մեկն է: Գաղտնաբառի վերաբերյալ գոյություն ունեն մի քանի հստակ սկզբունքներ, և եթե մենք դրանց պարբերաբար հետևենք, մեր հաշիվները քիչ թե շատ պաշտպանված կլինեն: Սկզբունքներից առաջինն ամենապարզն է. գաղտնաբառերը չպետք է լինեն կարճ. դրանք առնվազն պետք է կազմված լինեն 10 նիշերից, ընդ որում և՛ թվերից, և՛ տառերից: Մյուս սկզբունքն այն է, որ գաղտնաբառը չպետք է կռահելի լինի. այն չպետք է պարունակի Ձեր երեխաների անուները, ծննդյան ամսաթիվը, հեռախոսի համարը և այլն: Կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ եթե Դուք ստեղծել եք ոչ կռահելի, բարդ գաղտնաբառ, սակայն այն օգտագործվում է միանգամից մի քանի տեղ, ապա Դուք կարող եք խնդիրների բախվել: Այդ դեպքում «չարագործը», կռահելով Ձեր գաղտնաբառը, կարող է կոտրել միանագամից մի քանի հաշիվներ: