ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
06 Feb 2017

Անմեղության կանխավարկած

«Անմեղության կանխավարկած» արտահայտությունը շատերի համար դժվար ընկալելի է, քանի որ այն Հայաստանում շատ քիչ է քննարկվել: Հաճախ մենք լրատվամիջոցներում հանդիպում ենք կասկածյալների վերաբերյալ մեղադրական տեքստեր:


«Անմեղության կանխավարկած» արտահայտությունը շատերի համար դժվար ընկալելի է, քանի որ այն Հայաստանում շատ քիչ է քննարկվել: Հաճախ մենք լրատվամիջոցներում հանդիպում ենք կասկածյալների վերաբերյալ մեղադրական տեքստեր: Վերջերս մի աղմկալի դեպքի շուրջ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցում հայտնվեց մի նյութ, որում ասվում էր. «Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճիվաղին, երբ տեղափոխում էին ոստիկանություն, տականքը թաքցնում էր իր անճոռնի դեմքը»: Այս տեքստից հետո նյութում շարունակում են հնչել մեղադրական արտահայտություններ, և այդ անձն արդեն ներկայացվում է որպես մարդասպան: Նույն նյութի վերջում, սակայն, գրված է. «Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ ուժի մեջ մտած դատավճռով»: Կարճ ասած, եթե մարդ դեռ մեղադրյալ է և դատական որոշում չկա, որն ապացուցում է նրա մեղավորությունը, ապա իրավունք չկա տվյալ անձին համարել հանցագործ և, առավել ևս, նման բնորոշում հնչեցնել լրատվական կայքի միջոցով: