ՊԱՐԱԴԻԳՄ
29 Dec 2017

Արտաքին քաղաքական եւ ռազմաքաղաքական հայկական տարին՝ ըստ Լեսթերի համալսարանի գիտաշխատողի

Թե Հայաստանը, թե Ադրբեջանը փորձում են վերագնահատել ապրիլյան պատերազմի ժամանակ ձեռք բերված փորձը:

 

Անվտանգային համակարգի տրանսֆորմացիան փորձագիտական տեսանկյունից դիտարկելիս՝ վերլուծաբան, Լեսթերի համալսարանի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը նախ կարեւորում է մի քանի փաստի արձանագրում:
«Չնայած Ադրբեջանի ռազմական բյուջեն համեմատաբար փոքր էր անցնող տարի, միեւնույն է՝ այն շարունակում է սպառազինվել, նոր զինատեսակներ ձեռք բերել, հռետորաբանությունը չի նվազում, այն գտնվում է հակահայկական, միլիտարիստական մակարդակի վրա: Սակայն պետք է կարեւոր մի փաստ արձանագրել, որ երկու կողմերն էլ՝ թե Հայաստանը, թե Ադրբեջանը փորձում են վերագնահատել ապրիլյան պատերազմի ժամանակ ձեռք բերված փորձը»,-ասում է վերլուծաբան:

Ըստ Աբրահամյանի՝ մասնավորապես հայկական կողմը վերափոխում է իր ռազմավարական եւ մարտավարական մոտեցումները՝ ռազմական գործողությունների առումով: «Փորձագիտական դիտանկյունից երեւում է, որ որոշակիորեն վերափոխվում է թե պաշտպանական դոկտրինան, թե առաջ է քաշվում ասիմետրիկ պատասխանի հնարավորության վերահաշվարկը»,-թվարկում է փորձագետը:

Ի՞նչ դասեր է քաղել Հայաստանը ռազմաքաղաքական առումով ապրիլյան գործողություններից հետո թե Հայաստանում, թե Արցախում, Հայաստանի արտաքին քաղաքական առանձնահատկությունները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: