ԼՐԱՀՈՍ
12 Mar 2025

ԱՄՆ քրիստոնյա առաջնորդները կոչ են արել Թրամփին շտապ քայլեր ձեռնարկել՝ ազատելու Ադրբեջանում պահվող 23 հայ պատանդներին

ԱՄՆ քրիստոնյա առաջնորդները կոչ են արել Թրամփին շտապ քայլեր ձեռնարկել՝ ազատելու Ադրբեջանում պահվող 23 հայ պատանդներին

Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար:

«Շնորհակալություն քարոզարշավի ընթացքում Հայաստանին և հալածված քրիստոնյաներին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր հայտարարությունը հզոր էր, և հստակ մեսիջ ուղարկեց նրանց, ովքեր խարխլել են Հայաստանի անվտանգությունը և նրա հարուստ քրիստոնեական ժառանգությունը՝ որպես առաջին երկիր, որը պատմության մեջ ընդունել է Քրիստոսի ավետարանը: Դուք հասկացրեցիք, որ ի տարբերություն Բայդենի վարչակազմի, որ միշտ հրաժարվել է գործել՝ պաշտպանելու քրիստոնյաների իրավունքները ամբողջ աշխարհում, դուք կպաշտպանեք ճնշված քրիստոնյաների իրավունքները աշխարհի բոլոր անկյուններում: Որպես ամերիկացի քրիստոնյա առաջնորդներ՝ մենք Ձեզ մոտ ենք գալիս մի իրավիճակով, որը կարող է լուծվել միայն Ձեր որակներով առաջնորդի կողմից։ Գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկական զտումներ է իրականացրել ավելի քան 120 հազար քրիստոնյաների նկատմամբ։ Հայերը դուրս են եկել իրենց պապենական տներից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել է դիմել այնպիսի գործողությունների, որոնք կդադարեցնեինւ էթնիկ զտումները կամ կպատժեին այդ հանցագործության մեղավորներին։ Դրանից հետո ադրբեջանական ռեժիմը պատանդ է պահում 23 քրիստոնյա հայի և մեկ դավանափոխ ադրբեջանցու, ովքեր ենթարկվում են խոշտանգումների՝ ըստ արժանահավատ աղբյուրների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որին թույլատրվում է ստուգել բանտարկյալների ինքնազգացողությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը։

Պարո՛ն Նախագահ, մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին», – ասված է նամակում:

 

ABC MEDIA -ն է փոխանցում