ԼՐԱՀՈՍ
12 Mar 2025
Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում. Le Figaro

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հյուծվում է Բաքվում։ Այս մասին նշված է Le Figaro հեղինակային պարբերականի անդրադարձում։
«Արցախի կառավարության գերեվարված նախկին պետնախարարը հացադուլ է հայտարարել՝ ի նշան դատական գործընթացի ծաղրի։ Ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հրապարակված լուսանկարը ցույց է տալիս նրան խիստ հյուծված վիճակում։
Նրանց համար, որ հիշում են Արցախում, Հայաստանում և նրա սահմաններից դուրս քաջ հայտնի Ռուբեն Վարդանյանի կենսուրախ դեմքը, դժվար է անտարբեր մնալ ռազմագերու լուսանկարի նկատմամբ»,-գրել է պարբերականը:
Փոխանցում է «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը