Երբ աշխատանքային փորձը պարտադիր չէ
«Պահանջվում է աշխատող, աշխատանքային փորձը պարտադիր է»: Աշխատանքի ընդունման բոլորին ծանոթ այս հայտարարությունը «Բռիջ» ստարտափն առաջարկում է թողնել անցյալում: Ուսանողների հիմնած ստարտափի կենտրոնում ոչ թե աշխատանքային փորձն է, այլ համապատասխանությունը ընկերության մշակույթին:
Նախքան պաշտոնական կայքի մեկնարկը՝ «Բրիջը» աշխատանքի հայտարարությունները տարածում էր Ֆեյսբուքի միջոցով: Նախ թիմի անդամները մանրամասնորեն ծանոթանում էին գործատու ընկերությունների մշակույթին, ապա նրանց ուղարկում այդ մշակույթին համապատասխանող ուսանողների շորթ լիսթը: Այս մեթոդով 9 ամսում մոտ 90 ուսանող աշխատանքի է ընդունվել 50 ընկերությունում:
Բառացիորեն մի քանի օրից՝ «Բռիջի» կայքի գործարկումից հետո գործատուները և ուսանողները կկարողանան կայքում ունենալ իրենց պրոֆիլները և անմիջապես կապ հաստատել միմյանց հետ: