ՊԱՐԱԴԻԳՄ
19 Jan 2018

Երբ հայրենասիրությունը պաթոս է կամ Հայաստանի «սրբազան կովերը»

Լոգոս, էթոս, թե պաթոս. լրագրող Գայանե Աբրահամյանի եւ քաղաքագետ Անուշ Սեդրակյանի քննարկումը:

 

Ի՞նչ է հայրենասիրությունը, պաթոսը եւ պոպուլիզմը: Այս ոչ հռետորական հարցի սահմանումը, լրագրող Գայանե Աբրահամյանի խոսքով, տրվել է դեռեւս Արիստոտելի ժամանակ: Հանրության վրա ազդեցության ունելու համար կիրառվում է հռետորաբանության երեք սկզբունք՝ լոգոսը, էթոսը եւ պաթոսը: «Բնական է, որ Հայաստանում պետք է գերակշռի պաթոսը, քանի որ բացակայում է լոգոսը: Երբ բանակի մասին խոսելիս չես խոսում դրա խնդիրների մասին, ապա այդտեղ պաթոս է: Եթե պաթոսը գերակշռում է, ապա դա խզում է՝ հանրության եւ համակարգի միջեւ»,-ասում է լրագրողը՝ նաեւ հավելելով, որ հայրենասիրությունը չափելի չէ:


Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի խոսքով՝ երբ մարդը ստում է, ապա դրան անմիջապես հետեւում է պաթոսը: «Բացատրեմ՝ ինչու: Որովհետեւ յուրաքանչյուր ազգի մենթալության մեջ կան «սրբազան կովեր»: Ասածս ակնարկ չընկալեք, ես ասում եմ «սրբազան կովերի» մասին՝ որպես գաղափարական երեւույթի: Յուրաքանչուր ազգի համար դրանք տարբեր են: Հայաստանում կա երեք «սրբազան կով»…»,-ասում է Անուշ Սեդրակյանը:


Թե որո՞նք են, ըստ քաղաքագետ Սեդրակյանի, Հայաստանի «սրբազան կովերը», ինչպես նաեւ հայկական պաթոսի եւ հայրենասիրության առանձնահատկությունների, իրականության եւ պաթոսի միջեւ անջրպետի մասին բոլոր մանրամասները կիմանաք դիտելով «Պարադիգմ» հաղորդումը: