ՊԱՐԱԴԻԳՄ
05 Feb 2018

Հայաստանն անցնում է ոչ թե կառավարման խորհրդարանական համակարգի, այլ ավտորիտար կառավարման. Էդմոն Մարուքյան

Ուղղակի վերացնում են նախագահի ընտրությունը, որ երկրում այլեւս ցնցումներ չլինեն:

Հայաստանում խորհրդարանական կառավարում չի լինելու. այսօր արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է ավտորիտար կառավարման: ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վստահ է, որ խորհրդարանական կառավարման համակարգի շուրջ ամբողջ քարոզարշավն ու համակարգի առավելությունները ներկայացնելն ուղղակի իրականացվում էր մի նպատակի համար: «Նրանք չէին ասում, որ այս համակարգին անցնելով՝ ուղղակի վերացնում ենք նախագահի ընտրությունը, որ երկրում այլեւս ցնցումներ չլինեն: Դե գիտենք, թե նախագահի ընտրությունների ժամանակ երկրում ինչեր են տեղի ունենում, ինչը տեղի չի ունենում խորհրդարանի ընտրությունների ժամանակ»,-ասում է պատգամավորը:

Էդմոն Մարուքյանը հավելում է, որ փոփոխության ենթարկված Սահմանդրությունը տալիս է խորհրդարանական կառավարման հնարավարություն: «Այնպես չէ, որ այդ փոփոխությունները հնարավորություն չեն տալիս: Չէ, տալիս են, բայց այդ հնարավորությունն իրականացնելու համար այդ Սահմանադրությունը պետք է իմպլեմենտացնել: Այսինքն, կիսանախագահականից անցել ենք խորհրդարանական համակարգի կառավարման թղթի վրա, դեռեւս օդում, բայց իմպլեմենտանցիայի մեջ մենք գնում ենք ավտորիտար կառավարման, որտեղ խորհրդարանական կառավարում չկա»,-համոզմունք է հայտնում ընդդիմադիր պատգամավորը:

Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման  շրջանակում: