ՊԱՐԱԴԻԳՄ
12 Feb 2018

Հայաստանը՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսության արանքում. վրացագետի դիտարկումները

Լարսին այլընտրանք կա եւ այդ այլընտրանքը լաստանավային եւ օդային փոխադրումներն է:

 

Վրաստանի և Ռուսաստանի միջև երկխոսություն ապահովող Կարասին-Աբաշիձե ձևաչափի շրջանակում քննարկվում է նաեւ երկու երկրների միջև տրանսպորտային միջանցքների ստեղծման հարցը: Կոնկրետ այս հարցի շուրջ ընթացող քննարկումները բեռնափոխադրումների ի՞նչ հնարավորություններ կարող են ստեղծել կոնկրետ Հայաստանի համար՝ հաշվի առնելով նաեւ այն, որ այդ երկու երկրների միջեւ առկա է տարածքային ամբողջականության խնդիր: Եւ արդյոք արդարացվա՞ծ է Հայաստանի ոգեւորվածությունը:


Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն այս հարցադրմանն ի պատասխան նախ նշում է՝ Հայաստանում կան սպասելիքներ եւ իշխանության շրջանում, եւ հասարակության շրջանում, այնուհետեւ հավելում է՝ «այսօրվա դրությամբ, պիտի հասկանանք, որ Լարսին այլընտրանք կա եւ այդ այլընտրանքը լաստանավային եւ օդային փոխադրումներն են»:


Ո՞րն է Լարսի այլընտրանքը, ի՞նչ կարելի է ակնկալել Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կարգավորումից, ներկայում ի՞նչ հարաբերություններ ունեն դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարեւան երկրները, որքա՞ն է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը՝ այս ամենի մասին մանրամասները «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: