«Կարմիր տառեխից» մինչեւ «Օվերտոնի պատուհանը». քննադատաբար մտածելու արվեստը՝ ըստ Գեւորգ Տեր-Գաբրիելյանի
Մտածելու արվեստ կամ քննադատական մտածողություն: Ինչպե՞ս սովորել քննադատաբար մտածել: Եւ,առհասարակ, ի՞նչ է քննադատաբար մտածելը: Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նախ հստակեցնում է, թե ինչ է մտածողությունը: «Մտածողությունն այն չէ, ինչ աշխարհում սովորաբար, ընդ որում՝ նաեւ գիտնականների կողմից համարվում է մտածողություն: Մտածողությունը հոգեբանական գործունեությունը չէ: Մտածողությունն ինքնին արդեն որոշակի պրոցես է, որոշակի կանոններով իրագործվող: Այն, ինչը չի իրագործվում այդ կանոններով, պարզապես հոգեբանական հոսք է, այլ ոչ թե մտածողություն»,-պարզաբանում է Տեր Գաբրիելյանը:
Հիմնադրամի շրջանակում գործող «Քննադատական մտածողություն» դասընթացի մասնակիցներին, ըստ տնօրենի, նախեւառաջ սովորեցնում են տեսնել «իշխը»: «Տեսնել «իշխը» տեքստի հետեւում, հանրային պրոցեսների հետեւում: Տեքստի միջոցով դու մարդուն պարզապես ինֆորմացիա չես հաղորդում, դու ուզում ես նրան իշխել, ստիպել անել այն, ինչ այլապես չէր անի, եթե չլիներ այդ հանգամանքը»-, ասում է Տեր-Գաբրիելյանը:
Ի վերջո, ի՞նչ է «իշխը»: Այս մասին, ինչպես նաեւ «Կարմիր տառեխի» ու «Օվերտոնի պատուհանի» մասին մանրամասները կիմանաք՝ դիտելով «Պարադիգմ» հաղորդումը: