ՊԱՐԱԴԻԳՄ
22 May 2018

Սփյուռքը՝ հեղափոխության ֆոնին. սփյուռքահայ Սարգիս Շահինյանի դիտարկումները

Սփյուռքը չպետք է մտնի օրենսդրական պալատ:

Հայաստանի նոր իշխանությունները, միանշանակ է, ունեն քաղաքական կամք՝ Սփյուռքի հետ աշխատելու հարցում: Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը միաժամանակ նկատում է, որ այն ամենը, ինչ արվել է Սփյուռքի նախարարությունում նախորդ իշխանությունների ժամանակ, միայն բացասական չի եղել: «Շատ նուրբ եւ կարեւոր խնդիր կա, որ Հայաստանի հասարակությունը պետք է հասկանա՝ չպետք է սատանայացնել այն ամենը, ինչ եղել է: Չեմ կարող ասել, որ ամեն ինչ սխալ է եղել: Օրինակ՝ Պաշտպանության նախարարությունում շատ կարեւոր եւ խելացի նախաձեռնություններ են եղել, լավ նպատակներ, բայց չկարողացան հասնել դրանց»,-նկատում է Սարգիս Շահինյանը:

Ժամանակի սղության պատճառով Սարգիս Շահինյանը դեռ չի հասկացել, թե ինչ գիտելիքների տեր անձանց հետ է գործ ունենալու եւ ինչ հարաբերություններ պետք է լինեն Սփյուռքի հետ: «Օրինակ՝ խորհրդարանում երկրորդ պալատի խնդիրը մի թակարդ է, որից պետք է խուսափել: Սփյուռքը չպետք է մտնի սխալ պատկերացումի մեջ եւ իրեն արժևորելու համար օրենսդրական պալատի մեջ մտնել»,-ընդգծում է շվեյցարահայ գործիչը:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման, քննարկումների, բարձրաձայնած խնդիրների եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: