ԼՐԱՀՈՍ
13 Nov 2024

«ՌԴ-ն պատրաստ է զարգացնել Հարավային Կովկասը՝ ելնելով իր շահերից»․ Զախարովա

«ՌԴ-ն պատրաստ է զարգացնել Հարավային Կովկասը՝ ելնելով իր շահերից»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2020 թ–ին ՀՀ–ի, ՌԴ–ի, Ադրբեջանի ղեկավարների միջև կնքված եռակողմ համաձայնագրին։ Նա նշել է, որ ինչպես համաձայնագրի, այնպես էլ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը չի կարելի թերագնահատել: Նա զգալի ջանքեր է կիրառել պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ, որոնք դադարեցրել են արյունահեղ պատերազմը:

 

«Երկու ամիս անց՝ 2021 թ–ի հունվարին ՌԴ–ում անց է կացվել գագթնաժողով ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ տրվել է խաղաղության գործընթացի մեկնարկը, ինչպես նաև բոլոր տրասպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակման համար ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբը։ Հետագայում 2020 թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա ձևակերպվել է եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական համալիրը, սահմանվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները», – նշել է Զախարովան։

 

Նա հավելել է, որ հնարավոր է եղել հասնել ռեալ, իրական արդյունքների, սակայն Արևմուտքի ճնշման տակ Երևանը սառեցրել է իր մասնակցությունն աշխատանքային խմբում, ապա և բոլոր եռակողմ ձևաչափերում։ «ԵՄ–ը և ԱՄՆ–ն, որոնք ցանկանում էին ստանձնել միջնորդի դեր, ոչինչ չկարողացան իրենք մտածել, այլ միայն ընդօրինակում էին մեր աշխատանքը, միևնույն ժամանակ՝ խեղաթյուրելով դրանց էությունը՝ հույս ունենալով խաղաղության գործընթացն իրենց անվան տակ ներկայացնել։ Սակայն իրական նպատակն ակնհայտ է․ նրանք ցանկանում են տարածաշրջանն իրենց ազդեցության տակ վերցնել և այնտեղից դուրս հանել ՌԴ–ին, նաև Իրանին և Թուրքիային՝ ստեղծելով լարվածության հերթական կենտրոնը։ Նրանք թքած ունեն Հարավային Կովկասի վրա, իսկ մենք, ի տարբերություն նրանց հետաքրքրված ենք կայուն և բարգավաճող Հարավային Կովկասով», – նշել է Զախարովան՝հավելելով, որ ՌԴ–ն պատրաստ է զարգացնել այդ տարածաշրջանը, քանի որ դա նաև իր շահերից է բխում։

 

 ABC MEDIA -ն է փոխանցում