ԼՐԱՀՈՍ
14 Nov 2024

«COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում»․ Սաղաթելյան

«COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում»․ Սաղաթելյան

«COP29-ին մասնակցող գործընկերներից ակնկալում ենք Արցախում Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների դատապարտում և գերիների ազատ արձակման պահանջի բարձրաձայնում

Այն պետությունները և միջազգային կազմակերպությունները, որոնք բարձր մակարդակով մասնակցում են Բռնապետական Ադրբեջանում տեղի ունեցող COP29 համաժողովին՝ առանց բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցը, անուղղակիորեն արդարացնում են Բաքվի պատերազմական հանցագործությունները` խրախուսելով նոր ագրեսիա Հայաստանի նկատմամբ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի լուռ մասնակցությունը Բաքվում ընթացող COP29 համաժողովին, ինչը երեսպաշտության, երկակի ստանդարտների, Եվրոպական միության հիմնարար արժեքները դավաճանելու խոսուն օրինակ է։

Միաժամանակ, գնահատանքի է արժանի այն փաստը, որ շուրջ 6 ամիս իրականացրած տարաբնույթ աշխատանքների արդյունքում COP29-ին բարձր մակարդակով չեն մասնակցում բազմաթիվ, այդ թվում՝ նաև ԵՄ անդամ պետություններ»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ
Իշխան Սաղաթելյան

 

Ազգային ճակատ