ԼՐԱՀՈՍ
16 Nov 2024
Աբխազիայի նախագահը լքել է մայրաքաղաքը
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան լքել է հանրապետության մայրաքաղաքը։
Այս մասին հաստատել են հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներկայումս Ասլան Բժանիան գտնվում է հայրենի Տամիշ գյուղում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ նախագահը լքել է Ներքին գործերի նախարարության շենքը, որտեղից դիմել է համախոհներին։
Փոխանցում է Yerkir.am-ը