«Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները»»․ Աբրահամյան

«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում, ապա պետք է քայլեր ձեռնարկեն ադրբեջանական «եփվող» նոր էսկալացիան լիցքաթափելու համար:
Մեզ պետք չէ հերթական ագրեսիայից հետո դատապարտող հայտարարություններ կամ բանաձևեր, այս պահին խնդիր կա կանխելու Ադրբեջանի հերթական արկածախնդրությունը:
Փաշինյանի, իր ԱԳ նախարարի ցաքուցրիվ խոսքը, կաշկանդվածությունն ու անատամ տեքստերը Բաքվից հնչած սպառնալիքների վերաբերյալ ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանից հնչած ահազանգը սրանց անակնկալի է բերել:
Ինչպե՞ս անակնկալ չլիներ, երբ փաշինյանական ողջ վարչակազմն անցնող տարիներին անընդհատ զոհաբերել է հայկական շահերը, հիմա էլ նույնը` հասարակությանը նախապատրաստում է նոր զիջումների, իսկ Ալիևն իրենց պատրաստակամությունը չի գնահատում:
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ»։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան