ԼՐԱՀՈՍ
09 Jan 2025
Լիբանանի նախագահ է ընտրվել գեներալ Ժոզեֆ Աունը

Լիբանանի բանակի հրամանատար գեներալ Ժոզեֆ Աունը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել Լիբանանի խորհրդարանում․ այս մասին հայտարարել է խոսնակ Նաբիհ Բըրրին։
«128 պատգամավորներից 99-ը կողմ են քվեարկել գեներալ Աունի թեկնածությանը»,- ասել է նա։
Նշենք, որ Լիբանանում նախագահ ընտրելու նախկին 12 փորձերն արդյունք չէին տվել։
ABC MEDIA -ն է փոխանցում