ԼՐԱՀՈՍ
10 Jan 2025
Հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի վրա

Եմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան Harry S. Truman ավիակրի և նրան ուղեկցող նավերի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը:
«Վերջին 48 ժամվա ընթացքում զինված ուժերը մի քանի ռազմական գործողություններ են իրականացրել, որոնցից ամենանշանակալին ամերիկյան USS Harry S. Truman ավիակրի և նրան ուղեկցող մի քանի ռազմանավերի վրա հարձակումն է Կարմիր ծովի հյուսիսային մասում ՝ մի քանի թևավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»- ասված է հաղորդագրության մեջ։
ABC MEDIA -ն է փոխանցում