ԼՐԱՀՈՍ
14 Jan 2025
«Եթե Դոնալդ Թրամփը Ամերիկան «ավելի հզոր» դարձնի, ապա պետք է ուշադիր գնահատել, թե ինչ մեթոդներով»․ Լավրով
Եթե ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, ստանձնելով պաշտոնը, Ամերիկան «ավելի հզոր» դարձնի, ապա պետք է ուշադիր գնահատել, թե ինչ մեթոդներով: Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա կարծում է, որ իրականում Վաշինգտոնին մրցակիցներ պետք չեն։ ԱՄՆ-ն ճնշում է բոլորին, ովքեր կարող են ինչ-որ բան ավելի էժան արտադրել:
Լավրովը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ժամանակին հավանություն է տվել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ահաբեկչություններ իրականացնելուն: Ավելին` ամերիկացիները մտադիր են «Հյուսիսային հոսքից» հետո ոչնչացնել «Թուրքական հոսքը»։
Աղբյուրը՝ Yerkir.am