Իրանի նախագահը 3-4 օրից կմեկնի ՌԴ՝ նախագահ Պուտինի կստորագրի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Իրանի նախագահը 3-4 օրից Ռուսաստանում կլինի և նախագահ Պուտինի հետ կստորագրի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր։ Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է նրան, թե ում է դա դուր գալիս, ում՝ ոչ, ապա այդ մասին հարցեր մշտապես մեր արևմտյան գործընկերներն են տալիս, քանի որ նրանք մշտապես ուզում են գտնել որևէ թեմա ցանկացած հարցում, որը ցույց կտա, որ Ռուսաստանը և Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, Ռուսաստանը և Կոնեայի Դեմոկրատական Ժողովրդավարական Հանրապետությունը անընդհատ ինչ -որ բան են նախապատրաստում ինչ -որ մեկի դեմ։
Բայց Իրանի հետ մեր համաձայնագիրը ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ, այն կառուցողական բնույթ ունի, միտված է ամրապնդելու Ռուսաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները հնարավորությունները, միտված է սոցիալական հարցերի արդյունավետ լուծմանը, ինչպես նաև երկու երկրների պաշտպանունակության բարձրացմանը»։
Աղբյուր` Փաստինֆո