ԼՐԱՀՈՍ
14 Jan 2025
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա

Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա, հայտնում է ermenihaber.am-ը:
Շիբանին, ծրագրվող այցին անդրադառնալով, ասել է, թե գնում են Թուրքիա, որը 14 տարի իրենց մենակ չի թողել: Թուրքական մամուլի համաձայն՝ սիրիական պատվիրակությունը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Օրակարգում են լինելու Սիրիայի վերակառուցման, ինչպես նաև թուրքական կողմի համար ահաբեկչական «Քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) կողմից վերահսկվող տարածքների վերաբերյալ հարցերը:
Նշենք, որ սա դեկտեմբերի 8-ից՝ Բաշար ալ-Ասադի կառավարության հեռանալուց հետո Սիրիայի նորաստեղծ կառավարության անդամների առաջին այցն է Թուրքիա:
Աղբյուրը՝ Yerkir.am