«Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային»․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման արարողությունից առաջ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ Հայաստանի հետ համագործակցելու են տարբեր ոլորտներում, այդ թվում ՝ անվտանգության և պաշտպանության։
«Մասնավորապես՝ միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնավարության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։ Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է մեկնելու Հայաստան՝ համատեղ սահմնային անվտանգության ուղղությամբ աշխատանք իրականացնելու համար։ Խաղաղության կերտման և ամրապնդման ուղղությամբ նաև «eagle partner» կոչվող նախաձեռնությունը կշարունակվի։ Սա տարեկան կտրվածքով իրականացվող նախաձեռնություն է, որն իրականացվել է վերջին երկու տարիների ընթացքում։ Այս ամենն ի վերջո ամրապնդելու է Հայաստանի կարողությունը՝ հզոր գործընկեր դառնալու և սահմանները պաշտպանելու։ Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային, ինչը նպաստում է Միջին Արևելքում կայունության ապահովմանը և նրա սահմաններից դուրս։ Մենք մեծապես գնահատում ենք այս հանձնառությունը ՀՀ-ի կողմից»,- ասաց Բլինքենը։
Նա ընդգծեց, որ այս համագործակցությունը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ստեղծմանը։
Աղբյուր` Panorama.am