«Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար»․ Արամ Համբարյան
«Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու
Համաձայնագիր, որի իրականացումը, շատ հավանական է, իրենց ձեռքը չի ընկնի ընդամենը վեց օր անց:
Պարզ ասած՝ Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակը, այն ժամանակ էր, երբ Ադրբեջանը դաժանաբար խեղդում էր Արցախը: Նրանք չօգնեցին, ընդհակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին, այն դեպքում, երբ վերջինս տեղահանում էր Արցախից նրա բնիկ հայ քրիստոնյա բնակչությանը:
Հիմա՝ Արցախի (ԱՄՆ-ի աջակցությամբ) հասցված վնասից հետո, նրանք ներկայացնում են վերջին րոպեի ոչ պարտադիր մի փաստաթուղթ: Սա նրանց «մասնակցության նվերն» է՝ միանգամայն թափանցիկ և ցավալիորեն դատարկ փորձ՝ Ամերիկաբնակ հայերի աչքում իրենց արդարացնելու:
Ադրբեջանի պարագայում պատմությունը բոլորովին այլ է. Բայդենը և Բլինքենը Ադրբեջանին ֆինանսավորում են ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար՝ Բաքու զինամթերք փոխադրելու համար միլիարդավոր դոլարների նոր գործարքների շրջանակում»:
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի (ANCA) գործադիր տնօրեն
Արամ Համբարյան
Փոխանցում է «Ազգային ճակատը»