ԼՐԱՀՈՍ
25 Feb 2025

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

 Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ է որակել

Հարգելի ընթերցող, արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Իրան է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիին։

Վերջինս Լավրովի հետ հանդիպումը արդյունավետ է որակել։

Նա նշել է․ «Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը շարունակվում է։  Հարաբերությունները զարգանում են էներգետիկայի, երկաթուղու, առևտրի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»։