ԼՐԱՀՈՍ
25 Feb 2025

Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է

Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է

Բաքվի դատարանում այսօր վատացել է Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը, որը փետրվարի 18-ից գտնվում է հացադուլի մեջ։

Հիշեցնենք, որ նա այդ ճարահատյալ քայլին դիմել է՝ ի նշան բողոքի Բաքվի դատարանում մարդու ու դատավարական իրավունքների խախտումների դեմ։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվող խիստ սահմանափակ տեղեկություններից պարզ է դառնում, որ այսօր եւս Ռուբեն Վարդանյանն ու նրա փաստաբանը դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, ինչը մերժվել է՝ առանց քննարկման։

Այնուհետեւ Ռ.Վարդանյանն ընդմիջում է խնդրել՝ ինքնազգացողության վատ լինելու պատճառով, ինչից հետո նիստը շարունակվել է։

Նշվում է, որ դատախազները նրան հարցեր են ուղղել իրենց մտացածին մեղադրանքների շուրջ, որոնց Ռուբեն Վարդանյանը չի պատասխանել։

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 4-ին։

 

Այս մասին տեղեկացնում է «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը