«Ամեն ինչ անվերադարձ կորած չէ». Արթուր Խաչատրյան

«Ամեն ինչ անվերադարձ չէ կորած, թեև Փաշինյանն ամեն ինչ անում է, որ այդ տպավորությունը ստեղծի։
Փաշինյանը գաղափարախոսություն չունի. նա է ասել, որ իզմերի չի հավատում: Նրա այդ հայտարարության միակ նպատակը ժողովրդի վրա Ալիևի պահանջը վաճառելն է։
Քանի որ միջանցք բառի սահմանումը չկա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Փաշինյանն ու Ալիևը փոխշահավետ հանցավոր համաձայնության են եկել։
Չվերահսկվող անցման ռիսկերից մեկն այն է, որ ադրբեջանցիները կարող են մեքենա պայթեցնել և ասել, որ ինչ-որ հայ տեռորիստներ են արել, ՀՀ իշխանությունն ի զորու չէ ապահովել այդ ճանապարհի անվտանգությունը, իսկ այդ ճանապարհը մեզ համար կենսական նշանակություն ունի։
Երբ 2001թ.-ին Քի Ուեսթում քննարկվում էր սուվերեն անցման դիմաց ԼՂԻՄ + Լաչինի հանձնումը ՀՀ-ին, ճանապարհը պետք է վերահսկեին միջազգային ուժերը»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյան