ԱԺ-ի գործիքակազմը կօգնի առավել արդյունավետ և արագ հասնել իմ առջև դրված նպատակներին. Արման Աբովյան
«Հարց իշխանավորին» հաղորդման հյուրն է թիվ 1 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արման Աբովյանը: Որո՞նք են Աբովյանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և, առհասարակ, քաղաքականություն մուտք գործելու պատճառները: Արման Աբովյանը մանրամասնում է՝ գնում է ԱԺ, քանի որ պատգամավորական մանդատը գործիք է, որի միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ պայքարել երկրում փոփոխությունների հասնելու համար: Աբովյանը «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրվելու իր որոշումը բացատրում է դաշինքի նախընտրական ծրագրում տեղ գտած կետերով ու դրանց իրագործման իրատեսական բանաձևերով: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղից հայտնի Արման Աբովյանը կարծում է, որ հեռուստախաղի շնորհիվ հանրության շրջանում ձևավորված իր դրական կերպարը չի մթագնի քաղաքանություն մուտք գործելու հետևանքով: