ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
21 Jul 2017

Անձնագրային ծառայություններում առկա հերթերը պայմանավորված են սեզոնով. Բիչախչյան

Անփույթ վերաբերմունք՝ ճամփորդելուց առաջ:

 

Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նմուշի բացակայություն, երեխայի ծննդյան վկայականով սահմանն անցնելու փորձ… ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարելի է ճամփորդելուց առաջ այդքան անփույթ վերաբերմունք դրսեւորել: Բիչախչյանն ընդգծում է՝ անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության նշումը կատարելու գործողությունը տեւում է ընդամենը 20-30 րոպե:


Ինչ վերաբերում է անձնագրային ծառայություններում առկա հերթերին, ապա, ըստ վարչության պետի, դրանք պայմանավորված են սեզոնով: Բացի դրանից, աննախադեպ աճել է նաեւ հին նմուշի անձնագիր ստացողների քանակը:
Հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետը 5 տարով երկարաձգելու դրույթը ուժը կորցրած ճանաչելու, անձնագրային ծառայություններում առկա խնդիրների, ծառայության արդյունավետության բարձրացման, վարչության աշխատակիցների աշխատաժամերի եւ աշխատավարձների չափի, Բիչախչյանի ֆեյսբուքյան ակտիվության եւ այլնի մասին բոլոր մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: