ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
29 Jun 2017

Գովասանքի հարցում «քցիբ» գերմանացի գեներալներն առանց իրար հերթ տալու են գովաբանում մեր զորախմբին. Արթուր Սիմոնյան

Հայ խաղաղապահները նաեւ Հայաստանի դեսպաններն են աշխարհում:

 

Խաղաղապահ բրիգադը հայկական Զինված ուժերի մարտական միավորներից է, որի առաջնահերթությունը մեր սահմանների անվտանգությունն ապահովելն է: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, չբացելով փակագծերը, ընդգծում է՝ թող մեր քաղաքացիները վստահ լինեն, որ «մենք առաջին հերթին մեր սահմանների անվտանգությունն ենք ապահովում, հետո նոր զբաղվում ենք խաղաղապահ առաքելությամբ»:


Գեներալ-մայորի խոսքով՝ խաղաղապահ բրիգադի շնորհիվ բազմաթիվ ազգեր իմանում են հայերի ու Հայաստանի մասին: «Հայ խաղաղապահները նաեւ Հայաստանի դեսպաններն են»,-նկատում է նա: Արթուր Սիմոնյանը հպարտությամբ է պատմում հայ խաղաղապահների հաջողությունների եւ մարտական պատրաստվածության մասին: «Գովասանքի հարցում «քծիբ» գերմանացի գեներալներն առանց իրար հերթ տալու են գովաբանում մեր զորախմբին, նույնը նաեւ իտալացի զինվորականները: Նրանցից մեկը նույնիսկ ափսոսանք հայտնեց, որ մեր տղաներն իր զինվորները չեն: ԱՄՆ նախագահից շնորհակալական նամակ կա Հայաստանի նախագահին՝ Իրաքում կատարած առաքելության համար»,-անթաքույց հպարտությամբ թվարկում է հրամանատարը:


Ինչպե՞ս են դառնում եւ ո՞վ կարող է դառնալ խաղաղապահ, ո՞ր առաքելություններում որքա՞ն հայ խաղաղապահ կա: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: