ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
07 Jul 2017

Մինչեւ տարեվերջ բոլոր հրապարակների երթեւեկությունը լինելու է միատեսակ. ՃՈ ճարտարագետ

Երթեւեկության փոփոխության դեպքում, մի որոշ ժամանակ, վարորդներին չեն տուգանում:

Ճանապարհային երթեւեկության կազմակերպման փոփոխության դեպքում, օրենքով սահմանված կարգով, մի որոշակի ժամանակահատվածում վարորդներին չեն տուգանում, այլ միայն նախազզգուշացնում են: Ճանապարհային ոստիկանության ճարտարագետ Լեւոն Մելիքյանը հավելում է՝ այս բոլոր փոփոխություններն արվում են երթեւեկության կուտակումներից խուսափելու համար:

 

 

 

Լեւոն Մելիքյանի խոսքով՝ հրապարակների շրջանաձեւ երթեւեկության կազմակերպման փոփոխությունը երթեւեկությունն ավելի դյուրին է դարձել, արդյունքն էլ տեսանելի է: «Մինչեւ տարեվերջ բոլոր հրապարակների երթեւեկությունը լինելու է միատեսակ: Հրապարակների շրջանաձեւ երթեւեկության մեջ եղած մեքենաներն առավելություն են ունենալու»,-պարզաբանում է ՃՈ ճարտարագետը:

Փոփոխություններ են նախատեսվում նաեւ Կոմիտասի պողոտայում. այն բեռնաթափելու համար նախատեսվում է չորրորդ գոտի ավելացնել, լինելու են նաեւ երթեւեկության կազմակերպման այլ փոփոխություններ:

Ի՞նչ տուգանքներ են սահմանված օտարերկրյա պետհամարանիշերով մեքենաների վարորդների կողմից խախտումների դեպքում եւ ինչպե՞ս են դրանք կիրառվում: Այս ամենի մասին մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: