ՀՀ-ում կուսակցական TV-ներ չկան. ՀՌԱՀ ներկայացուցիչ
Հանրության շրջանում հեռուստացույց չդիտելը, ճիշտն ասած, հայկական հեռուստատեսության վատը լինելուց չէ: Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի Իրավաբանական եւ լիցենզավորման վարչության պետ
Դավիթ Մարգարյանը սա համաշխարհային տենդենց է համարում եւ ընդգծում, որ շատերն են սկսել հեռուստացույց չդիտել:
Հայկական հեռուստատեսության ոչ միանշանակ ընդունվող կոնտենտի եւ այն վերահսկելու վերաբերյալ ՀՌԱՀ-ը չունի լծակներ: Դավիթ Մարգարյանն ընդգծում է՝ բովանդակային վերահսկողություն սահմանելու դեպքում ուղղակիորեն ազդեցություն կլինի ազատ արտահայտման իրավունքի դեմ: «Հեռուստատեսության եւ ռադիոյի կոնտենտի եւ արտադրանքի վրա, գուցե, շատ ավելի լավ լիներ, որ վերահսկողություն լիներ, սակայն դա կլիներ կարծիքի արտահայտման, խոսքի ազատության խախտում»,-ասում է իրավաբանը:
Այսպիսով, ինչո՞վ է զբաղված ՀՌԱՀ-ը, ո՞ւմ եւ ինչի՞ համար են տուգանում, ինչպիսի՞ լիազորություններով է այն օժտված, ինչպես նաեւ «կուսակցական հեռուստատեսությունների» եւ այլնի մասին մանրամասները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: