«Ելք»-ը միակ ուժն է, որը ՀՀ երեք նախագահներից և ոչ մեկի հետ առնչություն չունի. Վիկտոր Ենգիբարյան
«Հարց իշխանավորին» հաղորդման տաղավարում Արտակ Մուրադյանի հյուրը «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանն է: Թեկնածուն մանրամասնում է՝ գնում է խորհրդարան նպաստելու դեպի Հայաստան ներդրումների աճին, ՓՄՁ զարգացմանն ու արտաքին հարաբերությունների կայունացմանը: Ենգիբարյանը «Ելք»-ում է, որովհետև վստահ է՝ դաշինքում կոռուպցիայի հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ են, թիմը ձգտում է քաղաքական սերնդափոխության և քաղաքական դաշտում միակն է, որը ՀՀ երեք նախագահներից և ոչ մեկի հետ առնչություն չունի: Վիկտոր Ենգիբարյանը նշում է՝ «Ելք» ձգտում է մեծամասնության: Մինչ այժմ կատարված հարցումների համաձայն դաշինքը ունի ընտրողների միայն 10 տոկոսի համակրանքը, սակայն Ենգիբարյանն ընդգծում է՝ հարցումներին մասնակցություն չունեցող քաղաքացիները մոտ 40 տոկոս են կազմում, որտեղ կարող են լինել նաև «Ելք»-ի համակիրներ: