ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
18 Mar 2017

Առաջնային հարցը ոչ թե վարչապետի թեկնածուն է, այլ իշխանափոխությունը. Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը չի համաձայնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չկա քարոզարշավում, հղում է կատարում պաստառներին և գովազդային հոլովակներին, ինչ վերաբերում է կենդանի խոսքին ու հանդիպումներին` ՕՐՕ-ից խոստանում ենˋ «դեռ կլինի»:

 

«Հարց իշխանավորին» հաղորդման տաղավարում Արտակ Մուրադյանի հյուրը ՕՐՕ դաշինքի պատգամավորի թեկնածու Հովսեփ Խուրշուդյանն է:  Դաշինքում դեռևս չեն հստակեցնում, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, պատճառաբանելով, որ առաջնային հարցը իշխանափոխությունն է: Ինչ վերաբերում է  գործող ընտրակարգին և տարածքային ցուցակներ ասվածին` Խուրշուդյանի կարծիքովˋ սա նախկին մեծամասնական համակարգն է՝ նոր փաթեթեավորմամբ. «Սա նույնիսկ ավելի վատն է, քան մեծամասնականը»:  Ինչ վերաբերում է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի տրամաբանությանը, ապա Խուրշուդյանը ընդգծում էˋ այստեղ առաջնայինը լայն միասնություն ապահովելն է: Հովսեփ Խուրշուդյանը չի համաձայնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չկա քարոզարշավում, հղում է կատարում պաստառներին և գովազդային հոլովակներին, ինչ վերաբերում է կենդանի խոսքին ու հանդիպումներին` ՕՐՕ-ից խոստանում ենˋ «դեռ կլինի»: