ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
22 Mar 2017

«Առավելագույն փոխհամաձայնության հասել ենք Գագիկ Ծառուկյանի հետ». Մանուկ Սուքիասյան

«Այն, ինչ Ծառուկյանը կիսատ թողեց 2015 թվականին, ավարտին կհասցնի արդեն 2017 թվականի ընտրություններին»:

 

«Հարց իշխանավորին» հաղորդման տաղավարում  հյուրընկալվել է «Առաքելություն»  կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավորի թեկնածու Մանուկ Սուքիասյանը: Հարցին, թե ինչու է որոշում կայացրել առաջադրվել հենց Ծառուկյան դաշինքով, պատգամավորի թեկնածուն պատասխանում է.

«Առավելագույն փոխհամաձայնության հասել ենք պարոն Ծառուկյանի հետ և առավելագույնս կուսակցության  ներուժի  ռեալիզացվածության առումով ֆորմատը գտել ենք  «Ծառուկյան դաշինքի» շրջանակներում»:  Մանուկ Սուքիասյանը վստահություն է հայտնում, որ այն, ինչ Ծառուկյանը կիսատ թողեց 2015 թվականին, ավարտին կհասցնի արդեն 2017 թվականի ընտրություններին.

«Կասկած չկա ինձ մոտ, որ նա իսկապես վարում է ընդդիմադիր գործունեություն»: Որպես դաշինքի գլխավոր նպատակ՝ թեկնածուն նշում է այդ գործընթացի բյուրեղացումը և այդ գործընթացից կրիմինալի, փողի և վարչական ռեսուրսի անջատումը»: