ՀՀԿ-ն միակն է, որը տիրապետում է խնդիրների լուծման բանաձեւերին. Միհրան Հակոբյան
Աղքատություն, կոռուպցիա, արտագաղթ, մենաշնորհ, հուսահատություն: Հանրապետական Հակոբյանն ընդունում է՝ թվարկած բոլոր խնդիրները կան Հայաստանում: Այդ դեպքում՝ ինչո՞ւ ձայնը տալ ՀՀԿ-ին, որը երկար տարիներ է իշխանության ղեկին է, իսկ այդ խնդիրները լուծված չեն: «ՀՀԿ-ն երկար տարիների իշխանություն է, եւ այդ տարիների ընթացքում կուսակցությունը ստանձնել է պարտավորություն: Եւ ով ասում է, թե այս տարիների ընթացքում մեր երկրում առաջընթաց չի գրանցվել, նվազագույնը ստում է»,-ընդգծում է Հակոբյանը:
Պատգամավորի թեկնածուն շարունակում է եւ հավելում՝ երկրում առկա խնդիրների լուծման լավագույն տարբերակը գիտե հենց ՀՀԿ-ն: «Որեւիցե քաղաքական ուժ, ՀՀԿ-ից ավելի շատ, չի տիրապետում այդ խնդիրներին եւ որեւիցե մեկը չի տիրապետում դրանց լուծման բանաձեւերին»,-պնդում է ՀՀԿ անդամը:
Եթե գիտե՞, ապա ինչո՞ւ այդ խնդիրները դեռ լուծված չեն: Այս հարցի, ինչպես նաեւ քարոզարշավի, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականության գլխավոր մարտահրավերների, Արցախի հիմնախնդրի կարգավորման մասին հարցերի պատասխանները՝ «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: