ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
07 Apr 2017

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նորընտիր խորհրդարանի կազմի առումով լավատես լինելու հիմքեր է տեսնում

Ազգային ժողով են անցել մի շարք անձինք, որոնք բավական լավ պատրաստվածություն ունեն, հասկանում են, թե ինչ է քաղաքականությունը, տնտեսությունը: Եւ ամենակարեւորը՝ հասկանում են, թե ինչ է նշանակում պատասխանատվություն կրել:

 

Հետընտրական զարգացումներին շատերն էին սպասում: Նախկին ընտրությունների ցավալի փորձն ունենալով՝ հետընտրական զարգացումներ ասելով՝ պատկերացնում ենք միանգամայն այլ երեւույթներ: Քաղաքագետ Հրանտ Մելիք –Շահնազարյանն այդ երեւույթներից առանձնացնում է՝ ցույցերը, դժգոհություններն ու անհամաձայնությունը: «Բայց իրական հետընտրական զարգացումները, ըստ ստացված ձայների, իշխանության ստանձնում է, դերերի բաշխումն է: Ըստ էության, քաղաքականության տեսանկյունից, սրանք ավելի կարեւոր եւ ավելի մեծ նշանակություն ունեցող զարգացումներ են»,-պարզաբանում է քաղաքագետը:

Մելիք-Շահնազարյանը, նորընտիր խորհրդարանի կազմի առումով, լավատես լինելու հիմքեր է տեսնում: Ըստ նրա՝ Ազգային ժողով են անցել մի շարք անձինք, որոնք բավական լավ պատրաստվածություն ունեն, հասկանում են, թե ինչ է քաղաքականությունը, տնտեսությունը: «Եւ ամենակարեւորը՝ հասկանում են, թե ինչ է նշանակում պատասխանատվություն կրել եւ ժողովրդի քվեն ինչ-որ կերպով արդարացնել»,-նշում է նա:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը երկար է պատրաստվել այսօրինակ ընտրությունների՝ ոչ միայն ընտրական գործընթացը կազմակերպելու, այլեւ քաղաքական դաշտը «ֆորմատավորելու առումով»:

Իսկ ի՞նչն էր խանգարում ավելի վաղ այս ամենին հասնելուն, արդյո՞ք սա ձեռքբերում էր, ի՞նչը խանգարեց որոշ ուժերի՝ խորհրդարան մտնելուն, եւ, ի վերջո, ի՞նչ դեր ունեցավ արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված դիրքորոշումը որոշ ուժերի համար՝ այս եւ այլ հարցերի պատասխանները «Հարց իշխանավորին» հաղորդման շրջանակում: